ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
  • Ոչիշխանականները արևի տակ տեղ պահելու խնդի՞ր են լուծում

    Ոչիշխանականները արևի տակ տեղ պահելու խնդի՞ր են լուծում

    01.04.2014| 15:35
    Պարտադիր կուտակայինի պայքարը դեռ չի ավարտվել, մթերքի գները օր-օրի բարձրանում են, գազի գինը, հավանական է, կրկին կբարձրանա, որին կարող են հետևել էլեկտրաէներգիայի և տրանսպորտային ուղեվարձերի թանկացումները:
  • Ո՞րն է լինելու Հայաստանի «պատիժը»

    Ո՞րն է լինելու Հայաստանի «պատիժը»

    29.03.2014| 17:38
    Ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հետաքրքիր մանրամասներ են հաղորդում օրերս ՄԱԿ-ում ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի քվեարկության առնչությամբ: Պարզվում է՝ Ռուսաստանը մի շարք երկրների վրա ճնշում է գործադրել, որպեսզի «դեմ» քվեարկեն: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ն այս բանաձևով փաստում է, որ Ղրիմի հանրաքվեն անօրինական է: Ըստ այդ աղբյուրների՝ ճնշման են ենթարկվել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներ: Մինչդեռ, դրանից ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Արևմուտքն է ճնշումներ գործադրում ՄԱԿ-ի անդամ երկրների վրա, որպեսզի բանաձևն ընդունվի:
  • «Հայաստանը «թիթեռնիկային» քաղաքականություն է վարում»

    «Հայաստանը «թիթեռնիկային» քաղաքականություն է վարում»

    28.03.2014| 13:48
    «Արտգործնախարարը պետք հստակ ասի՝ ինչո՞ւ կողմ, ինչո՞ւ դեմ, ինչո՞ւ ձեռնպահ: Այդ հակասությունն արդեն լրջություն չէ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`անդրադառնալով ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին:
  • «Վտանգ» են տեսնում

    «Վտանգ» են տեսնում

    28.03.2014| 00:38
    «Այս ամբողջը ծխածածկույթ է»,- վստահեցրեց մեր աղբյուրը, անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին և պարզաբանեց, որ այս ամենն այլ նպատակ է հետապնդում:
  • «Թշնամիները»

    «Թշնամիները»

    28.03.2014| 00:30
    Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի թիմակիցները ջանք ու եռանդ չեն խնայում նոր «թշնամանք» բեմականացնելու համար, իբր, ահավոր «սրվել» են հարաբերությունները խնամիների միջև, վեճ է եղել, «էն տիպի, որ Հովիկի տղան թողել, գնացել է Մոսկվա»:
  • Իշխանափոխությունը ինքնանպատակ հարց չէ, բայց հիմքում պիտի ժողովրդի շահերը լինեն

    Իշխանափոխությունը ինքնանպատակ հարց չէ, բայց հիմքում պիտի ժողովրդի շահերը լինեն

    27.03.2014| 15:03
    2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ կնշանակվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով 2018-ին` նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա` ավելի լայն լիազորություններով, որոնք հնարավոր կլինի ապահովել մինչ այդ կատարված սահմանադրական փոփոխություններով: Սա իշխանության փոփոխման մի սցենար է, որն այսօր հայտնվել է մամուլում:
  • «Առաջին նախագահը ցուցաբերել է գերզգուշություն»

    «Առաջին նախագահը ցուցաբերել է գերզգուշություն»

    26.03.2014| 14:25
    ՀՀ առաջին նախագահի 1994-97 թ.թ.խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ղրիմում անցկացված հանրաքվեի նկատմամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը և դրա հնարավոր հետևանքներին վերաբերող հարցին, նշեց. «Մեծ պետությունների համար չեն սկզբունքները»:
  • «Ժառանգությունը» արմատական իշխանափոխության կողմնակից է

    «Ժառանգությունը» արմատական իշխանափոխության կողմնակից է

    21.03.2014| 16:41
    Հայաստանի` ՄՄ-ին անդամակցումն անշրջելի չէ: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` այսօրվա ասուլիսում:
  • Պաշտոնական առաջարկ չեն ստացել

    Պաշտոնական առաջարկ չեն ստացել

    20.03.2014| 17:26
    ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում ոչ իշխանական չորս ուժերին միանալու են ոչ միայն արտախորհրդարանական ուժերը, այլև` այլ ուժեր ևս:
  • Գրիգորյանի և Ծառուկյանի փափագները կարող են և համընկնել

    Գրիգորյանի և Ծառուկյանի փափագները կարող են և համընկնել

    18.03.2014| 20:57
    ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) ասել է, թե ինքը, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենար, որ Քոչարյանը վերադառնար: Նա նաև ասել է, թե ինքը տասը տարի աշխատել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ և նրան համարում է «լավ նախագահ»: